22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Սահուն անցում են կատարելու «խաղաղության անհրաժեշտությանը» ու դանդաղորեն կամ արագ, կախված դիմադրության չափից, «կիրթ» մարդկանց հետ «քիրվայական» փաստաթուղթ ընդունեն

200941a8ac399886899955c97ab45cd6

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի ուղերձ ուներ՝ Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։

1998֊ին նա այս ուղերձի կարիքը չուներ, իշխանության մեջ կային հզոր համախոհներ հանձինս Վազգեն Սարգսյանի, ովքեր թույլ չտվեցին Արցախին որպես բեռ վերաբերվել։

Այժմ իշխանության մեջ համախոհներ չկան, զանգվածների մի մասն էլ աջակցում է նրանց, ում «Արցախի» բնակչությունը չի ընտրել»։ Պարզ է, չէ՞, այս խոսքի ենթատեքստը, եթե ինչ որ մեկը քեզ չի ընտրել, նրա համար ինչ որ բան անելը քեզ համար բեռ է։ Արցախը անկախություն է հռչակել և սպասում է ճանաչման, ինչպես Կոսովոն էր հռչակել անկախություն, որը ճանաչեցին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլ երկրների, ինչպես Օսեթիան և Աբխազիան են անկախություն հռչակել և ճանաչվել Ռուաստանի կողմից, ինչպես Արևելյան Թիմորն էր անկախության ձգտում, որ 30 տարվա պայքարից հետո հասավ նրան, որ ամբողջ աշխարհը ճանաչեց նրա անկախությունը և այլ երկրներ։

Ի դեպ, «ինձ չեն ընտրել, ուրեմն, նրանց անկախության հարցը ինձ չի վերաբերում», մտածողության ձև է, էգոիստական մտածողություն է, որպես հակադիր մտածողություն այս պարագայում կուզեի հիշել Ֆիդել Կաստրոյին, ով 60 հազարանոց զորք էր ուղարկել Անգոլա աջակցելու ազատագրական շարժմանը, սակայն Անգոլայի ժողովուրդը նրան չէր ընտրել։

Կալանավորվելու նախորդ օրը Քոչարյանի խոսքը ուղերձ էր ամբողջ հայ ժողովրդին, և որոշ հուսահատություն էր պարունակում, քանի որ վստահ չէր ուղերձի ազդեցությանը.

Ում համար բեռ է Արցախը, երբեք չեն խոստովանելու, որ բեռ է, ավելին՝ երբեք չեն ասելու, թե ինչպես են տեսնում Արցախի կարգավիճակը, երբեք չեն ասելու Արցախը ինքնորոշվել է, անկախ հանրապետություն է, մնացել է նրան ճանաչելու գործընթացը։ Փոխարենը, շարունակելու են Քոչարյանին զրպարտել՝ Մեղրին էր հանձնում, մարտի 1, հոկտեմբերի 27 ու հազար ու մի մեղք բարդեն, որոնց տակ կխլացնեն նրա ուղերձը, ապա սահուն անցում են կատարելու «խաղաղության անհրաժեշտությանը» ու դանդաղորեն կամ արագ, կախված դիմադրության չափից, «կիրթ» մարդկանց հետ «քիրվայական» փաստաթուղթ ընդունեն։

Էն մնացածը, ովքեր մի կողմից Արցախը Հայաստանի մարզ են հռչակում, մյուս կողմից «ապագաղութացում» կոնսպիրացիայի տակ հարված հասցնում Հայաստանի անվտանգության համակարգին (Հայաստանի զենքի միակ մատակարարին թշնամացնում), իրականում կցորդն են այն ուժերի, որոնց համար Արցախը բեռ է։

Իսկ նրանք, ովքեր համաձայն են Քոչարյանի հետ և գիտեն, թե ուր է տանում «Սերգեյ ջան, լավ չես ապրելու» ծրագիրը, ուղերձի կարիքը չունեն։

Ուրեմն ուղերձը ուղղված է այն չկողմնորոշված հազարավոր մարդկանց, ովքեր չեն որոշել՝ ով է ճիշտ, ով է սխալ, պարապ ժամանակ լսում են նրան, ով բարձր է գոռում, իսկ դեռևս բարձր են գոռում նրանք, ում լսելիս գլուխները տարուբերում են՝ ճիշտ են ասում էլի, էս Քոչարյանը հրեշ ա։

Այս 20 տարի ձգվող բանավեճում հասարկությանը ոչինչ համոզել հնարավոր չի եղել, և այն չկողմնորոշված զանգվածը միայն մի դեպքում կհամոզվի, որ Քոչարյանը ճիշտ էր, երբ թույլ տրվի իրականացնել ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը, որի մասին ոգևորված հայտարարեց վերջին բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործ նախարար Մամեդյարովը։

Բայց դրանից հետո, երբ պարզվի, որ Քոչարյանը ճիշտ էր, շատ ուշ կլինի: 

 

Վահան Իշխանյան

հրապարակախոս

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ