20 Հոկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ /տեսանյութ/

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։

Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ