20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել» …. «Մեր տհաս իշխանավորներին այդպիսի բարդ մտքեր չեն այցելում»

«Ճշտով. Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»: Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար: Երկրորդ դասարանում որ ասում էին «բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել», լրիվ էդ վիճակն ա:

Հ.Գ. Ըստ էության էս տղեն ազգային անվտանգության սպառնալիք է»: Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով ԵԽԽՎ վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամներ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո պատճառաբանել, որ տեխնիկական խնդիր է եղել: Սա դժգոհության ընդգծված ալիք է առաջացրել փորձագիտական-քաղաքական շրջանակներում: 

«Հետաքրքիր է  արդյո՞ք Հայաստանի ԵԽԽՎ-ում երեկվա քվեարկությունից հետո դեռ կմնան մարդիկ, ովքեր կասեն, թե իբր  Հայաստանը հեչ էլ ռուսների հետ հարաբերություններ չի փչացրել եւ որ Նիկոլը, որի քաղաքական ծնունդը, մանկությունը ու հասնուացումը եղել է հակառուսականության մեջ: Եվ հենց հակառուսականությունն է, որ Նիկոլին բերել հասցրել է այսօրվա դիրքերին, որ այդ  մշտադալար հակառուս Նիկոլը հանկարծ իշխանության գալով դարձավ ռուսամետ իր քաղաքական առանցքի շուրջ կատարելով 540 աստիճանի պտույտ: Այդպես չի լինում, ասում էին քիչ թե շատ քաղաքականությունից հասկացողները: Լինում է, լինում է, ասում էին տարբեր տեսակի քայլոները, վուվուզել փչողները ու դուխով գլխարկ դնողները: Բայց մեր երկրում ո՞վ է բանիմաց ու իր մասնակցության մեջ խորացած մարդուն բանի տեղ դնում: Մեր հասարակության մեջ գերիշխողը անգրագետ զանգվածներն են: Անգրագետ եւ ագրեսիվ, որոնք չեն սիրում  փողկապով մարդ, առավել եւս, եթե նա  գիտի  օգտվել ձախ ձեռքով պատառաքաղից, իսկ աջ ձեռքով դանաիկից եւ իր մասնագիտական առումով ասել է ինչ-ինչ դիրքերի: Մեր զանգավածներին անհրաժեշտ են Նիկոլներ, ծաղրածու Հայկոներ եւ այն թյուրիմացություն պատգամավորներ կոչեցյալները, ովքեր տասնյակներով լցվել են հայոց Ազգային ժողովում»,-գրում է Իրավունքը:

Տեղական ԶԼՄ-ները հակառուսականության իշխանական քաղաքականության առաջին զանգը Խաչատուրովի կալանավորումն են համարում: Իսկ վերջին  զանգը հնչեց երեկ, երբ Ռուսաստանի համար շատ կարեւոր քվեարկություն էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղից ռուսներին ժամանակին դուրս էին հանել, իսկ երեկ պետք է քվեարկվեր արդյոք նրանք վերադառնում են, թե ոչ:

Հարցը  գերկարեւոր էր եւ ինչ… Հայաստանի իշխող կուսակցության  ներկայացուցիչները արտաքին հանձնաժողովի նախագահը եւ փոխնախագահը չաջակցեցին Ռուսաստանին: Ընդ որում, Ռուբինյանը քվեարկեց դեմ, իսկ Իգիթյանը թռավ քվեարկությունից: Հայկական ընդդիմությունը  քվեարկեց կողմ: Այսպիսով Հայաստանի իշխանությունները միացան հակառուսական դիրքորոշումներին, որոնք դրսեւորել են Ուկրաինան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Մերձբալտյան հանրապետությունները ու Վրաստանը: Եվ եթե վերոհիշյալ բոլոր երկրների պարագայում  կարելի է հասկանալ  իրենց հակառուսականությունը, ապա Հայաստանի պարագայում ոչ մի կերպ դա հասականալ, առավել եւս արդարացնել հմնավոր չէ: Կարելի է միայն  հաշվարկել, որ Նիկոլի արեւմտյան գործընկերները այդպխես են թելադրել Նիկոլին, Նիկոլը Արարատին:

«Նույն  ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պատվիրակությունների ամբողջ կազմով աջակցեցին Ռուսաստանին: դա այն դեպքում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանի բյուջեի զգալի մասը ապահովվում է Բրթիշ փեթրոլիումը: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են հասկանում, որ ռուսների հետ խաղ անելը վտանգավոր է, առավել եւս, որ ղարաբաղյան հարցը մտել է լուծման արագընթաց գործընթացի մեջ: Բայց մեր գավառամիտ, տհաս իշխանավորներին  այդպիսի բարդ մտքեր չեն այցելում: Նրանց ինչ ասում են իրենց տերերը նրանք դա էլ կատարում են, միայն թե մի քանի ամիս երկար նստեն անգամ երազում չտսեած աթոռների վրա:

Հիմա նայենք Ռուսաստանի տեսանկյունից. Հայաստանը, որին ռուսները անընդհատ օգնում են, պաշտպնաում են, զինում են եւ որը տնտեսական առումով իրենից ոչինչ չներկայացնելով քաղաքական առումով գունավոր հեղաշրջումից հետո անընդհատ խանգարում է ռուսներին  ԵԽԽՎ-ում ունի ընդամենը 4 ձայն, որից  ռուսների օգտին քվեարկեցին ընդամենը երկուսը: Իսկ Թուրքիան, որը ունի 18 ձայն եւ Ադրբեջանը, որը ունի 6 ձայն, ամողջությամբ իրենց 24 ձայները տվեցին Ռուսաստանի օգտին: Եթե դրան գումարենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական հսկայական տնտեսական գործոնը, ապա Ռուսաստանում շատերը հարց են տալիս, իսկ ընդհանրապես ինչի՞ է պետք մեզ այդ անկայուն, անվստահելի  ու թույլիկ Հայաստանը: Եվ ինչքան Հայաստանի նորելուկ հեղափոխական իշխանությունները իրենց պահում են որպես դավաճան գործընկեր, այդքան  վերոհիշյալ ձայները Ռուսաստանում ավելի բարձր են հնչում: Իսկ եթե դուք լինեիք ռուսների տեղը ո՞ւմ կընտրեիք …»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ