19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սա քաղաքական «սամազվանեցություն» է».Էդուարդ Շարմազանով

Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ փայլուն է, ես կխոսեմ փաստերի լեզվով: Ինչպես ասում են ռուսները՝ «факты упрямая веешь»: Իշխանության երկրորդ մարդը՝ ԱԺ-ի նախագահը, հայտարարում է, որ Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոն է։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որ հարձակվեն դատարանների վրա, արգելափակեն դատարանների մուտքերը, որն արվում է պետության ղեկավարի կողմից: Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ: Սա քաղաքական «սամազվանեցություն» է»,- ասաց Շարմազանովը:
 
Նա հիշեցրեց, որ պատմության մեջ եղել է Լժե Դմիտրի առաջին, Լժե Դմիտրի երկրորդ, Եմելյան Պուգաչով։ Վերջինս ասում էր, թե ինքը Եկատերինայի ամուսինն է: Լժե Դմիտրին ասում էլ էր՝ ինքն արքայազն է։
 
news.am
 
 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ