19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես հո շիզոֆրենիկ չե՞մ. Շարմազանով /տեսանյութ/

Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ից ՀՀԿ անդամ չէ, իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից, հետևաբար նա ազդեցություն չունի կուսակցական որոշումների վրա: Բայց Կարեն Կարապետյանը մեր գործընկերն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ Կարեն Կարապետյանի հնարավոր հանդիպմանը, Շարմազանովն ասաց, որ տեղյակ չէ. «Նախկինում հանդիպումներ եղել են, սակայն այս օրերին հանդիպում եղել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Բայց, որ հանդիպի էլ, պետք չէ զարմանալ»:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և այն խոսակցություններին, թե դա կապ ունի նրա հետ, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, Շարմազանովն ասաց, որ աղերսներ տեսնում է երկու գործերում. «Եվ ոչ միայն այս հարցում: Նիկոլ Փաշինյանի ցանկացած ներքաղաքական գործունեության մեջ կա Փաշինյանի անձնական դիրքորոշումն ու անձնական վրեժխնդրությունը: Նա դատարաններն արգելափակելու անօրինական կոչ արեց, երբ Քոչարյանն ազատ արձակվեց: Նա Արցախի իշխանությունների նկատմամբ սուր հայտարարություններ արեց, երբ Սերժ Սարգսյան Արցախում էր, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան և միջնորդություն ներկայացրեցին»:

Շարմազանովը նշեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ մեկի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես չեմ քննադատում ուրախանալով: Քննադատությունը հոգևոր տառապանք է, մեր սիրտը ցավում է Հայաստանի համար: Ես հո ստահա՞կ չեմ, որ ասեմ՝ ինչքան վատ, այդքան՝ լավ: Ես հո շիզոֆրենիկ չե՞մ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ