20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից». «Իմ Քայլին» դուր չի եկել

Էդմոն Մարուքյանը, Վրաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Գյումրիում ռուսական չվերթներն ավելացնելու հետ կապված, կոչով դիմել էր, իր խոսքերով փայլուն աշխատող կառավարությանն ու քաղավիացայի պետ սիրուն աղջկան: Ինձ մոտ տպավորություն էր, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից: Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է և կոչ եմ անում նրան հարգել պատգամավորի մանդատը և դրսևորվել կլասիկ պատգամավորի նման, այլ ոչ թե ռաբիզ պատգամավորի: Այսօր Ազգային ժողովում այսպես արձագանքեց Մարուքյանի հայտարարությանը Իմ քայլի խատգամավոր Արեն Մկրտչյանը:

Իմ քայլից Գևորգ Պապոյանն իր հերթին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորը պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորի. «Նաև այդպիսի գռեհիկ ձևակերպումները հենց Ազգային ժողովում կստանան արժանի պատասխան: Ես հուսով եմ, որ այդպիսի վարքագծից մեր գործընկերները կհրաժարվեն»:

Իմ քայլի պատգամավորներին պատասսխանեց ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը, ով հույս հայտնեց, որ Մարուքյանի առաջարկը տեղ է հասել. «Ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես երբ Մարուքյանը դահլիճում չէ: Եվ ընդհանրապես, երբ արվում է կառուցողական առաջարկ, առանց ռեպլիկներ անելու, վերցրեք այն, գնացեք ձեր կառավարության մոտ, միացեք և փորձեք հարցը լուծել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ