19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով հետևում է պոռնկությանն ու ցանկություններին, նա ուրացել է Քրիստոսին

«Մեզանից շատերն ասում են, թե՝ ո՞ւր են հալածանքները, որպեսզի վկայենք ու մեռնենք: Իսկ ես ասում եմ. վկայիր մտքով, մեռիր մեղքերի համար, սպանիր երկրավոր անդամներդ և դու կսրբվես մտքով ու [այդպես] կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները պատերազմում էին թագավորների և բռնակալ իշխանների դեմ, իսկ դու իբրև ոսոխ ունես մեղքերի [թագավոր] Սամայելին ու նրա իշխան չար դևերին: Սրբերի առջև դրված էին կուռքերի մեհյաններն ու նրանց զոհասեղանները՝ լի նրանց ամբողջ պղծությամբ, իսկ դու մտքիդ առջև ունեցիր քո հոգին և մեհյան համարիր որկրամոլությունը, զոհասեղան՝ փափկասիրությունը և կուռք՝ մեղքերի ցանկությունը:

Քանզի ով հետևում է պոռնկությանն ու ցանկություններին, նա ուրացել է Քրիստոսին և կուռքերին է երկրպագում. որովհետև իր հոգում մեղքերի ցանկություններն ու մարմնի պղծությունը պատկերելով՝ կրում է Ափրոդիտեին: Եվ դարձյալ՝ ով պարտվում է սրտնեղությունից ու բարկությունից և իրենից չի կտրում այդ ախտի ծանրությունը, նույնպես ուրացել է Քրիստոսին և իր հոգում Արեսին է կրում իբրև աստված. քանզի բռնված է բարկությունից, որ թունավոր կուռք է իր մեջ:

Իսկ մեկ ուրիշը, որ արծաթասեր է և ընչաքաղց, փակել է գութն ընկերոջ հանդեպ ու ողորմություն չի տալիս նրան, նույնպես Քրիստոսին ուրացող է դարձել և կուռքեր է պաշտում՝ հոգում իբրև աստված կրելով Հերմեսին. քանզի դեռևս արարածներին է ծառայում և ոչ թե՝ Արարչին, որովհետև, հիրավի, բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է: Իսկ ով հեռացել է այս կրքերից, նա ոտնահարել է կռապաշտությունը և ուրացել անօրինությունը, վկայել է Քրիստոսին և կատարյալ ու ճշմարիտ մարտիրոս է՝ բարի խոստովանությամբ խոստովանելով [իր հավատը]»:

(Սբ.Աթանաս «Նահատակության մասին»)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ