29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշ անձանց բերման ենթարկելը կապ չունի նրանց հագուստի գույնի հետ. ՀՀ ոստիկանապետ

d0fde7f

Կարծում եմ՝ վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին», – ասաց նա։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը վերջին շրջանում առանց պատճառների բերման է ենթարկում «Ադեկվատ» խմբի և«ՎԵՏՕ» շարժման սևազգեստ ցուցարարներին՝ այդպիսով փորձելով արհեստականորեն հանրությանը հայտնի դարձնել նրանց, Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ նշված անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի վերջիններիս հագուստի գույնի հետ։

«Ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքներով։ Ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում։ Եթե մենք հանցանք կատարած անձին բերման ենք ենթարկում բաժին, դա նշանակում է՝ որևէ մեկին բերման չպե՞տք է ենթարկենք։ Ո՛չ, բերման ենք ենթարկել և բերման ենք ենթարկելու բոլոր նրանց, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետությունում կարգը խախտել», – շեշտեց ՀՀ ոստիկանապետը։

 

Հարցին՝ քանի՞ սևազգեստ մարդու են մինչ այս պահը բերման ենթարկել՝ Վալերիյ Օսիպյանը կրկին ընդգծեց՝ հագուստի գույնն այստեղ կապ չունի, բերման ենթարկվածների թիվն էլ չի կարող հստակ նշել, սակայն իրենք մշտապես կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ