23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ցինիկաբար խզել է կապը իրականության հետ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով henaran.am -ի հարցին, անդրադարձել  է այսօր ԱԺ-ում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ՀՀ կառավարության աշխատանքին վերաբերող հայտարարությանը:

Պարոն Շարմազանով այսօր  վարչապետ Փաշինյանն իր կառավարության աշխատանքը փայլուն գնահատեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Համամի՞տ եք  ՀՀ վարչապետի գնահատականին.  «Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել  է, թե  կառավարության աշխատանքը փայլուն է գնահատում: Սա ցինիկության բարձրագույն աստիճանն է: Նիկոլը կառավարության աշխատանքը հայտարարում է փայլուն շարունակվող արտագաղթի, ներդրումների բացակայության, արտահանման ծավալների կտրուկ նվազման, աշխատատեղերի փակման, թանկացումների, օպտիմալացման ու կրճատումների, երկրից կապիտալի արտահոսքի իրողության պայմաններում: 

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նիկոլական իշխանության  օրոք ըստ մասնագետների՝   ՀՀ-ում 11 անգամ նվազել է ներդրումները, կրկնում եմ՝  11 անգամ: 

Եթե սա  Նիկոլի նշած  կառավարության փայլուն աշխատանքն է, ուրեմն  գործ ունենք անլրջության  հետ»:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ