17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում. Ռուբեն Հակոբյան

Ruben-Hakobyan

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Այս մասին «Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացողություն է, ունի որոշակի կոմպոնենտներ։

Տեղեկացնենք, որ «Ադեկվադ» հ/կ-ն նախաձեռնել է «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները խոսում են Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ 

Մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Ռ. Հակոբյանը մասնավորապես նշեց. «Երեք տարբերակ կա՝ ներիշխանական դավադրություն, արտերկրում ծրագրված սցենար, և երրորդ, որ իսկապես օրվա իշխանությունը բացարձակ կապ չուներ ստեղծված իրավիճակի հետ, չէր պատկերացնում՝ ինչ է կատարվում Հայաստանում, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։

Ռ. Հակոբյանը համոզված է, որ մի օր ամեն ինչ պարզ կդառնա, իսկ ներկայի մասին գնահատականներում նա շեշտը դրեց իշխանական և ոչ իշխանական ուժերի միջև քաղաքական բանավեճի բացակայության վրա։

«Իշխանության ներսում միակ քաղաքական բանավեճը՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր-Նիկոլ Փաշինյան վարչապետն է։ Այլ բանավեճ չկա։ Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում։ Մենք գալիս ու կանգնում ենք մի տեղ, որ նոր իշխանությունը եկել է, որպեսզի ջախջախի այն բոլոր մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բավականին ճիշտ գնահատականներ էր տալիս գործող իշխանություններին, ողջ համակարգին։ Այսօր ստացվում է մի պարադոքս իրավիճակ, նաև մենք այս քննարկումներով փրկենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին Նիկոլ Փաշինյան վարչապետից։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրն ավելի տարածական կերպար է դառնալու և, այսպես թե այնպես, որպես խորհրդանշող կերպար՝ վաղ թե ուշ ավելի լուրջ քաղաքական ուժ է դառնալու»,- ասաց Ռ. Հակոբյանը։

Անդրադառնալով արտաքին հարաբերություններին՝ նա նկատեց, որ ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ինչ-որ բանի սկիզբ է լինելու, և չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե այն լինելու է հերթական հանդիպումը.

«Կան գործոններ, որոնք մեզանից դուրս են, մենք քիչ ազդեցության լծակներ ունենք, և այդ ամեն երբեմն խաղալիք է դառնում այդ դաշտում. կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ չհասկանանք՝ ինչ կատարվեց»։

Խոսելով անելիքների մասին՝ բանախոսն ընդգծեց ճիշտ օրակարգի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը.

«Պետք է ազգային մի միավոր ձևավորել, որովհետև վերջինս կարող է ընդդիմանալ այն արհավիրքին, որը կա այսօր Հայաստանում, որը տարածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իսկապես դրությունը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք ասել։ Մենք իսկապես շատ վտանգավոր գոտում ենք»։

Նրա գնահատմամբ՝ օրվա իշխանությանը մտահոգում և ցնցումների են բերում ոչ թե օլիգարխիան ու փողատերերը, որովհետև նրանք գտնում են իրենց տիրոջը, այլ նրանք, ովքեր երկար ժամանակ եղել են քաղաքական դաշտում, բայց կարողացել են համեմատաբար մնալ քաղաքական դաշտում և մաքուր լինել, նաև նրանք, ովքեր նոր են մտնում քաղաքականություն՝ մաքուր կենսագրությամբ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ