29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացուն

1484316091-1181-777x437

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 18-ին, Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ինքը ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ: Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մեկնլ էլ իրենց շանը բաց է թողել նրա վրա: Ծեծի և շան կծելու հետևանքով Ջ. Ասադյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ջ. Ասադյանի հայտնած Ա. Ավետիսյանը՝ Երասխահուն համայնքի ղեկավարն է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ