19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա. տնտեսագիտության դոկտոր

20180811125827

«Հայաստանի հանրապետության ներկայիս տնտեսությունը ապրում է ոչ լավագույն պահերըԻհարկեայնչի կարելի որակել դեռեւս կոլապսային (չնայած մոտ է դրան), բայց տնտեսության վիճակը իսկապես շատծանր էԻնչու եմ ասումոր այն դեռ կոլապսային չի կարելի որակելորովհետեւ հայ ժողովուրդըամենածայրահեղ դժվար իրավիճակում էլ ուզում է փնտրել ելքերԵվ մենք հիմա հենց այդ տիրույթում ենքգտնվումփորձում ենք ելքեր գտելԹե որքանով դա մեզ կհաջողվիդժվար է կանխատեսել»:

«Իրավունքի» հետ զրույցում,  անդրադառնալով  տնտեսության ներկայիս    իրավիճակին եւ առկա   խնդիրներիննման կարծիքհայտնեց տնտեսագետԱԺ նախկին պատգամավոր   Վարդան Բոստանջյանըհավելելով.

– Որովհետեւ խոշոր հաշվով կարծես ոչինչ չի ստացվումկառավարության մոտ՝ տնտեսության վիճակը բարելավելու առումով: Հեղափոխության գաղափարն էլ, որը օգտագործում ենորոշ չհասկացողների համար, որպեսզի դրա վրա  ուրախանան, շատ արագ մաշվեց, դադարեց աշխատել: Այսինքն, այլեւսժողովրդին հեղափոխություն ասելով, սնելն անհնար է  դարձել: Տնտեսական հեղափոխություն հասկացությունն էլ, որպեսայդպիսին, դուրս է հանված շրջանառությունից:  Առավել եւս, որբոլոր վիճակագրական (եւ ոչ միայն) ցուցանիշները խոսում են այնմասին, որ տնտեսական առումով,  որպես այդպիսին, առաջընթաց չկա:

 Իսկ ժողովրդին ուղղակի խոստումներ հրամցնելը այլեւ սապարդյուն է: Ժողովուրդը հարցնում է, թե իրենց ասած հեղափոխությունից հետո որքանո՞վ է բարձրացել աշխատավարձը, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, որքանո՞վ են ավելացել մարդկանց եկամուտները, որքանո՞վ` սպառման մակարդակը եւայլն: Իսկ այսօր, ավելին ասեմ, առաջին  անհրաժեշտության սննդամթերքների թանկացման,  գնողունակ պահանջարկի պակասի  պարագայում իսկապես  սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ: 

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:  Իսկ այսօր ամենացավալին այն է, որ չի երեւում հեռանկար, որ որեւէ ձեւով,  որեւէ ոլորտում քայլ է կատարվելու՝ առաջիկայում տնտեսությունըզարգացնելու համար:

– Այսպես ո՞ւր ենք հասնելու:

– Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա, եթե օր առաջ հստակ քայլեր չկատարվեն: Խոշոր  հաշվով, հասարակությունը միշտ լավ, թե վատ գտնվում է պահանջարկի եւառաջարկի հարաբերակցության դաշտում:  Իսկ եթե այդ դաշտը, այդհարաբերակցությունը սկսվում է վտանգվել, դրանից առաջինհերթին վտանգվում է  քաղաքացու վաղվա օրը: Հիմա մենք գտնվումենք նման իրավիճակում: Բոլոր դեպքերում այն բոլոր բացասական միտումները,  որոնք այսօր նկատելի են, ըստ էության, կարծես թեշարունակվում են ընթանալ: Ավելին, անգամ  կասեցման քայլեր չեն երեւում: 

Մտածում էին, թե ներդրումային ակտիվացման ռեժիմովկկարողանան որոշակիորեն տնտեսական խնդիրներ  լուծել,  բայց դրան զուգահեռ տեղի ունեցան այնպիսի ցնցումներ,  որ հակառակ էֆեկտին են բերում: Օրինակ,  վերցնենք դատական համակարգի վրա ճնշումները, որը ոչ միայն  տարօրինակ է, այլեւ  ծանր  սպասելիքներ է առաջացնում:

Էլ չեմ խոսում օրենսդիրի մասին, որը կարծես սեփականաշնորհված ռեժիմով կատարում էիշխանության բոլոր պահանջները: 

Այնտեղ հնարավոր չէ որեւէ իմաստավոր քայլ իրականացնել, եթե դրանդեմ է իշխանությունը: Այսինքն` դուրս է գալիս, որ այսօր կառավարությունն է միայն դոմինանտ, մնացածը՝օրենսդիր, դատական համակարգը փորձում են ծառայեցնել միայն իշխանության քմահաճույքներին: Եվ նմանպայմաններում բնական է, որ ցանկացած որոշումն արդեն  կայացնում է մեկ անձ` գործադիրը: Իսկ կյանքը մեզցույց չի տվել դեռ, թե որոշումներն այդ մեկ անձը, տվյալ դեպքում՝  իշխանության ղեկավարն արդյոք ճի՞շտ էկայացնում:

– Այսինքններդրողների էլ չսպասե՞նք:

– Ներդրումները տնտեսագիտության, տնտեսականհարաբերությունների մեջ ամենանուրբ ինստիտուտն է: Այն ենթադրում է մեծ կապիտալի, ֆինանսական մեծ միջոցների նետում դեպի գործունեություն: Այդգործունեությունը,  բնականաբար, ներդրում իրականացնողին պետք է երաշխավորի հետագայում շահույթ: Սակայն ներդրողը այդ  առումով արդեն  իսկ զգում է բազմաթիվ ռիսկեր,  մինչդեռ անգամ նվազագույն ռիսկիդեպքում  ամենափոքրագույն  իսկ ներդրումը չի անի: Հիմա ՀՀ-ում ձեւավորված է ներդրողների  համարռիսկային իրավիճակ: 

Պատկերացրեք, որ ոչ միայն ՀՀ-ում  մենք ունենք տարածաշրջանային  դեռեւս չլուծվածբարդ խնդիր`  ի դեմս Արցախի  Հանրապետության: 

Իսկ այսօր առկա ջլատման, պառակտման էլեմենտները, որոնք նկատելի են արդեն իսկ մեր ներսում, չի կարող իր  բացասական ազդեցությունը չունենալ ներդրողներիվրա: Տվյալ պարագայում ոչ միայն օտարերկրյա, այլ ներքին  ներդրողն էլ չի կարող ռիսկի դիմել՝ ներդրումայինգործունեություն իրականացնելու համար:

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ