16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Փաշինյանը ծանր է տարել: Արցախի իշխանությունների դեմ հակաքայլեր կլինեն. Հրապարակ

34395_bako-sahakyan-levon-mnacakanyan_1806_M

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։

Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։ Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լևոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որևէ կերպ չմիջամտել այդ գործընթացին և արբիտրի դեր ստանձնել՝ առանց որևէ մեկի կողմն անցնելու։

Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում են ի սկզբանե։ Ոչ մի ռևերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դուր չի գալիս։

Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լևոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել և Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ և պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ