16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալները վերադառնում են. Ժամանակ

34378_18_pn_M

Թերթի տեղեկություններով՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։

Ուշագրավ է, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքից ազատված երկու գեներալները նոր իշխանության ժամանակ վերադարձվեցին Զինված ուժեր։ Առաջինը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր, ով հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Հիմա էլ՝ Կոմիտաս Մուրադյանը։

Ապրիլյանից հետո տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկ եղածներից մնացել է թերևս ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, որի վերադարձը կրկին հնարավոր է համարվում։

Քառօրյայի մասով ստեղծված քննիչ հանձնաժողովի ֆոնին այս նշանակումները բավական ուշագրավ են: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ