29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Փաստ

BFC772F6-1F9D-4ACC-91B4-9D9C0972169A_w1023_r1_s

Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները:

Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանա իրենց։ Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված ՝«Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։

Ըստ մեր աղբյուրի, որոշվել է թե՛ իշխանական խմբակցության եւ թե՛ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար: Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները:

Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ