24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախում պրոֆեսիոնալ զինվորականների հրաժարկանների շքերթը ՀՀ իշխանություննրի պահանջով կշարունակի. Հրապարակ

Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»:

Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։

Հաջորդը լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով, ինչի մասին դեռևս երկու ամիս առաջ մենք գրել էինք։ Իսկ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է, և դա Արցախի ղեկավարության կողմից անտրտունջ արվում է՝ Արցախ-Հայաստան հարաբերություններում ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով։

Լևոն Մնացականյանից հետո հայտնի Օգանովսկին հեռացավ, երեկ՝ Բալայանը, հերթում են պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը և ուրիշներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թեթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ