16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

ՀՅԴ անդամները հանդիպել են «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարությանը

34362_hyd-bhk_M

Հունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում:

Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

ՀՅԴ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարևոր հարցերի համատեքստում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ