20 Հոկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Դա պետք է պարտադրողաբար լինի, ոչ թե քմահաճույքով. Մարությանը՝ վթարային շենքի բնակիչներին հանելու մասին

default

Երեւանի Արզումանյան-10 հասցեի շենքը կատաստրոֆիկ վիճակում է. ի տարբերություն Արցախի փողոցի շենքերի, այս շենքը նույնիսկ հիմք չունի եւ պատերը գիշերները ճտճտում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով, որ բնակիչները վախից գիշերը աշխատում են տանը չանցկացնել:

Նրա խոսքով, կան բնակիչներ, որ չեն ուզում տեղափոխվել, բայց կա 12 ընտանիք, որ պատրաստ է ցանկացած պայմանի դեպքում տեղափոխվել. «Առաջարկում եմ պահուստային ֆոնդից միջոցներ տրամադրել եւ վարձով ապրելու համար գումարներ տրամադրել բնակիչներին: Եթե, Աստված մի արասցե, մի բան լինի, դա մեր բոլորի խղճի վրա է մնալու»,-ասաց Վարդանյանը:
Սրան արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ իրենք բնակիչներին առաջարկել են նույն վարչական շրջանում գտնել հողատարածք, հատկացնել կառուցապատողին, որ շենք կառուցվի, սակայն բնակիչները չեն համաձայնել նույն վարչական տարածքում մի փոքր ավելի հեռու շենքի կառուցմանը:

«Խոսքը 16-րդ թաղամասի մասին է, եւ բնակիչների մոտեցումն այստեղ մի փոքր քմահաճ է: Իսկ ով պատրաստ է դուրս գալու շենքից, մենք այս պահին քննարկում ենք լուծումները եւ շաբաթվա վերջում կունենանք»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց. «Պետք է օրենսդրական լուծում տալ, որ պարտադիր լինի մարդկանց շենքից հանելը, որովհետեւ մենք պատասխանատու ենք նաեւ այն բնակիչների համար, որոնք չեն ուզում շենքից դուրս գալ: Դա պետք է պարտադրողաբար լինի, ոչ թե քմահաճույքով: Մենք գտնում ենք հողատարածք, գտնում ենք շինարարին, որ պատրաստ է շինարարություն անել, շենքի կեսը ոտքը ոտքին գցած ասում է՝ չէ, էս մեկը չէ, էն մյուսը՝ այո: Այդպես չի կարելի խոսել:

Եթե մենք տեսնում ենք, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, այլեւս չպետք է լսենք այդ մարդուն, որ ասում է՝ ոչինչ, ես կմնամ շենքում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ