25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այն, ինչ ես եմ առաջարկում, շատ ավելի ուղիղ ժողովրդավարության դրսևորում է. Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրեց իր հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նրա՝ փոփոխությունները պայմանավորված են խորհրդարանական համակարգի տրամաբանությամբ, նաև նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և գործառույթների ընդլայնում:

Նախագծով առաջարկվում է փոխել ներկայիս կարգը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և մյուս վեց անդամներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ, և թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին, իսկ հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը՝ վարչապետի փոխարեն՝ վերապահել Կառավարությանը, և այլն:

«Այն, ինչ ես եմ առաջարկում, շատ ավելի ուղիղ ժողովրդավարության դրսևորում է»,- ասաց Ա.Միրզոյանը:

Ավարտելով խոսքը, Ա.Միրզոյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությունը նիստից «որևէ քաղաքական ակցիա ու բոյկոտի դրսևորում չի», քանի որ, ըստ նրա, հանձնաժողովը լավագույն հարթակն է քննարկումների համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ նախարարությունը շրջանառության մեջ է դրել կոռուպցիայի դեմ պայքարի նախագիծը. «Այնտեղ ևս նախատեսված է հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորում, ՀՀ-ում հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ