19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը:

Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե բացօթյա, այլ փակ հատվածում։Վաղուց է կարծիք շրջանառվում, որ Վլադիմիր Կարապետյանն ու Պյոտոր Սվիտալսկին հաճախակի են հանդիպում, և կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ Փաշինյանը միշտ Կարապետյանի միջոցով հրահանգներ է ստանում Եվրամիության դեսպանից:

Վերջերս հաճախակիացել են նաև Վլադիմիր Կարապետյանի և Լևոն Զուրաբյանի հանդիպումները, դրանցից մեկի ժամանակ ականատեսներին հաջողվել է լուսանակար ֆիքսել: Լուրեր են շրջանառվում, որ Լևոն Զուրաբյանը` որպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ մարդ, Կարապետյանի միջոցով Փաշինյանին է փոխանցում ԼՏՊ-ի դիրքորոշումները:

Զարգացումներն ու փաստերն այնպիսին են, որ միանգամայն տեղին է եզրակացնել, թե Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց որոշումները համակարգվում են Պյոտոր Սվիտալսկու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թույլ վարչապետի գործոնը խաղարկում են այլ ուժերը: Ի սկզբանե շատերին էր պարզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զգալի ազդեցություն ունի Փաշինյանի վրա, բայց թե ինչ մեխանիզմով էր դա տեղի ունենում, առաջ շատերը չգիտեին: Ցավալի է ֆիքսել, բայց մեր պետության կառավարման համակարգի իրական դերակատարները, ստացվում է, Պյոտոր Սվիտալսկին ու Լևոն Տեր-Պետրոսյանն են: Որքան էլ որ շոկային է թվում առաջին հայացքից, այդուհանդերձ փաստերը համոզիչ են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ