24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր կազմը ներկայացնելուց հետո հրավիրվեց վարչության նիստ, որը ներկայացրեց վարչության նախագահի երեք թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան եւ Սուրեն Պապիկյան։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ հայտնեցին, բաց քվեարկությամբ համաժողովը վարչության նախագահ ընտրեց Սուրեն Պասպիկյանին։ Գրեթե բոլոր պատվիրակները կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, գրանցվեց միայն մեկ ձեռնպահ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, ՔՊ կուսակցությունը անցկացրել է իր 5-րդ համաժողովը եւ ընտրելու վարչության նոր 21 անդամներին։ Ընտրությունը կատարվել է վարկանշային փակ քվեարկությամբ։

Համաժողովը ընտրել է նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմը։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել էր 30 թեկնածու։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահը Սասուն Միքայլելյանն էր, որի լիազորությունները կասեցվեցին, երբ նա դարձավ ԵԿՄ վարչության նախագահ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ