25 Հունիսի, Երեքշաբթի, 2019

Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Դավիթ Տոնոյան

davit-tonoyan5-1-634x445

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։

«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տոնոյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ պաշտպանության նախարարն ասաց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, նախարարությունում են ու կտրամադրվեն հանձնաժողովին։

«Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ։ Դա կտրամադրվի հանձնաժողովին», – հավելեց նախարարը։

Սեյրան Օհանյանը այս ուսումնասիրության մասին խոսել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ապրիլյան պատերազմի հետ կապված ուսումնասիրություններ արդեն կատարվել էին և խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկար։

Նշենք, որ այսօր նախարարը խորհրդարանում էր և Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր ՊՆ 2018-ի բյուջեի կատարողականը։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ