25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թանդիլյանը քննադատեց Զարուհի Բաթոյանի բացակայությունը

Ես ստիպված եմ ձեզ խնդրել, որպեսզի փոխանցեք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որ խորհրդարանը նրան ցուցակ է ուղարկել 2018 թ. պետական բյուջեի կատարողականի զեկույցի վերաբերյալ քննարկման ժամկետներով դեռ քննարկումները սկսվելուց  առաջ:

Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից  պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանին:

Թանդիլյանի խոսքով՝ դա արվել է նրա համար, որպեսզի բոլոր նախարարները կարողանան իրենց ժամանակացույցից ժամանակ հատկացնել  քննարկմանը մասնակցելու համար:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ վարչապետի պահանջով  բոլոր նախարարները պարտավոր են անձամբ հանդես գալ պատգամավորների առաջ պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի ներկայացման ժամանակ:

Սաղիյանը փորձեց արդարացնել իր անմիջական ղեկավարի բացակայությունը՝ այն պատճառաբանելով նախարարի գործուղումով: Սակայն այդ պատասխանը չբավարարեց Թանդիլյանին, ով ասաց, որ հենց այդ նպատակով Բաթոյանին եւ մյուս նախարարներին ցուցակ էր ուղարկվել քննարկումների անցկացման օրերով:

Թանդիլյանի պատասխանը ստիպեց փոխնախարարին նահանջել եւ սկսել  բյուջեի կատարողականի մասին զեկույցի ներակայացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ