19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես չեմ եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն. Արմեն Սարգսյան խուսափեց պատասխաններ տալուց

Ես համոզելու մի քանի ձեւ գիտեմ, հետո ձեզ կբացատրեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաճողովի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց մշտապես Ֆրանսիայում անցկացվող այս գագաթնաժողովը բերել Հայաստան:

Նա ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Դիտարկմանը, որ ինքը կարծեք թե միայն իր սեփական օրակարգով է շարժվում՝ կառավարությունից առանձին, նան արձագանքեց, որ դա միայն լրագրողի կարծիքն է:

Հարցին, թե իր քայլերը, գործողությունները համաձայնեցնո՞ւմ է վարչապետի հետ, Արմեն Սարգսյանն ասաց. « Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:

Լրագրողները փորձեցին հարցեր տալ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, դատական համակարգի մասին, սակայն ՀՀ նախագահը չպատասխանեց՝ նշելով. «Ես ամեն հարցի իր ժամանակ ճշգրիտ պատասխաններ կտամ: Խորհուրդ կտամ նախագահի հայտարարությունները շատ ուշադիր կարդաք, որովհետեւ ես մասնագիտությամբ ֆիզիկոս ու մաթեմատիկոս եմ եւ ինչ գրում եմ, գրում եմ մաթեմատիկական բանաձեւի ճշգրտությամբ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները դժգոհ են իրենից, ասում են՝ նախագահը չի իրացնում իր լիազորություններն ամբողջությամբ, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Ես չեմ եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն: Եկել եմ, որ ծառայեմ մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդի ապագային եւ ձեզ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ