27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Սևազգեստ մարդկանց շրջանակը մեզ համար պարզ է. ԱԱԾ տնօրեն

82.thumb

Ես չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կան օպերատիվ տեղեկություններ, որ որոշակի շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել:

Փաշինյանը նաեւ հանձնարարել էր ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին՝ տեղորոշել այդ սեւազգեստ խմբերին. «սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

«Եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, նա որեւէ ցուցում չի տվել որեւէ հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկտմամբ որեւէ ներազդեցություն ունենալու: Հստակ ցուցումը տրվել է, եւ ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաեւ ԱԱԾ-ն իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություն ես տալ ուղղակի չեմ կարող»,-ասաց Վանեցյանը:

Հարցին, թե արդեն հայտնի՞ է այդ սեւազգեստ խմբերի շրջանակը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Շրջանակը մեզ մշտապես պարզ է, թե մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում եւ այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնք նախատեսված կլինեն քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն բոլոր մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»:

Դիտարկմանը, թե հիմա ինչքան սեւազգեստ մարդ տեսնեք, պետք է վնասազերծե՞ք, Վանեցյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր կամ չգիտեմ ինչ էր: Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել, սեւազգեստ մարդիկ եւ այլն: Նման բան չկա: Իրականում այն ինչ կա, բոլորը հասկանում են: վարչապետը շատ հստակ իր դիրքորոշումը, կարծիքը հայտնել է եւ պետք չէ բառախաղի միջոցով որեւէ սենսացիաներ փնտրել:

Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ եւ բերման կենթարկվեն, եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրգործ եւ այլն, դրա մասին անմիջապես բոլորը կտեղեկանան»:

Լրագրողները հիշեցրին, որ վերջին շրջանում «Ադեկվադ»-ի անդամներն են աչքի ընկնում սեւ հագուստներով եւ հակաիշխանական ակցիաներով, արդյոք նրանց մասին է խոսքը, Վանեցյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, չգիտեմ ում մասին եք խոսում, տեղյակ չեմ՝ ում մասին է խոսքը: Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահներին կողմից»:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ