29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արսեն Թորոսյանին պարտավորեցրել են ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից

5C706291-44C7-4CF7-90F9-024B25C85966

«Հրապարակը» գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարիանի դատավոր Սարգիս Երցյանը, որը Սերգո Երիցյանի որդին է, պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից: Վերջինս, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ:
 Դատարանի որոշմամբ, բացի հրապարակային ներողություն խնդրելուց առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի պետք է բռնագանձվի  12.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 ՀՀ դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին: 

«Հրապարակի»-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանի պաշտպան Գևորգ Գյոզալյանը հայտնեց, որ դատարանի որոշմանը վերաբերում են բացասական և անպայման բողոքարկելու են այն․ «Երևի թե մամուլի ասուլիս էլ կհրավիրենք, որովհետև խախտումներն այնքան ակնհայտ են, որ հրապարակային պետք է դրան անդրադառնանք: Վճիռը չի հատում օբյեկտիվության սահմանը, ինձ մոտ տպավորություն է, որ հայցադիմումն ամբողջությամբ արտագրվել է և կնիքվել»:

Արա Մինասյանը, հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա հետախուզվում է: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ