16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Աչքերդ վառվում են, սիրտդ թպրտում է, ամբողջ մարմնովդ դող անցնում». Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Без названия (9)

Քաշաթաղը, որ այրվում է սովի ու չքավորութան մեջ, բազմիցս արդեն ասել ենք։

Ծանոթանալով Քաշաթաղի այսօրվա շրջղեկավար, մարզպետի կենսագրությանը մի պահ աչքերդ վառվում են, սիրդտ թպրտում է, ամբողջ մարմնովդ դող անցնում։ Թվում է ՝ այս երիտասարդը պետք է մի նոր վառվող արեգակ լինի Քաշաթաղի երկնակամարում, թվում է՝  ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մեկի հետ գործ ունես, որը կրթվել է օվկիանոսից այն կողմ, և իր բազան ծառայեցնելու է Քաշաթաղին նոր կենդանություն տալու համար։ Սակայն բավական է վիրտուալ  դաշտում  գրագետ մի հարց ուղղես նրան և նա պատրաստ է քեզ ուղարկել մի տեղ ու տալ թուրքական «սիկտիր» բառի ծագումնաբանությունն ու գործածելիությունը առօրյայում։ Ու հասկանում ես, որ քո պատկերացումները դրանք միայն բարիկամեցողության նշանակություն կարող են ունենալ այս տղայի համար, որովհետև դու գործ ունես մանր խուլիգանի հետ։

Այս դեռափթիթ պատանյակը այդքան էլ մեղք չունի, քանի որ նրա ամերիկյան կրթությունը ինչ է իրեն դաստիարակած ռեժիմի մասնագիտացված կրթության դիմաց։ Ու այս կինոյի տղան, որ չի գիտակցում, որ կարող է վաղը մյուս օր կուլիսներում էլ տեղ չունենալ, երեկ «բոյևիկ» ֆիլմում էր իրեն պատկերացնում։ Հոխորտում  էր, թե բա, ով ուզում է լինի կվռնդեմ Քաշաթաղից։

Քաշաթաղի հանցավոր ռեժիմի այս դրածոյին չեն զգուշացրել, որ ամեն մեկի հետ չի որ կարող է իր փափագը իրականանալ  և, մեծ հաշվով, մի օր կարող է զարկվել ալիքին ու դեմ առնել մի կոշտ բանի, որը և տեղի ունեցավ։ Նա հանցակից դարձավ անօրեն ձերբակալության և փորձեց դրա մասին բարձրաձայնել օրենքի դիրքերից։

Նորափթիթ մարզպետը չգիտի, որ հրահրելով, խոչընդոտելով, ահաբեկելով ոչնչի չի հասնի, ընդհակառակը դրանով կդրդի նորանոր այսպիսի դեպքերի։

Դու ու քո դաստիարակները գյուղապետերին զրկել եք արժանապատիվ կյանք ունենալուց, նրանց վախ եք ներշնչում ՝ պաշտոնից զրկելու հորդորներով, սակայն չեք հասկանում, որ այդ նույն գյուղապետը վաղը մյուս օր ձեր դեմ է դուրս գալու։

Ձեզ մոտ ոստիկանությունն է նույնիսկ պատվերով և դեպքերից ժամեր առաջ գիտի դեպքի վայրն ու ժամը, ու կարող է գիշերով որոշել ձերբակալել մարդկանց առանց դատարանի որոշման, որովհետև ձեզ մոտ հարցերն այդպես են լուծվել։ Սակայն այդ ոստիկանը թող լավ հիշի, որը վաղը այս ամենի համար ինքն էլ է կանգնելու օրենքի առաջ։

Պարոնա՜յք, դուք չեք հասկանում, որ սրանով դուք ուժ ցույց չեք տալիս, այլ դրսևորում եք ձեր վախերը։ Մենք հասկանում ենք, որ վախեցած մարդը ամեն ինչի ընդունակ է, որովհետև իր դիրքերը կորցնելու վախը բթացնում է ուղեղը։ Լրատվականներով փորձում եք ապատեղեկատվություն տարածել, թե իբր Բաբայանը ինչ եկել է Արցախ կրակոցներ են սկսել, մարդիկ իրար ծեծում են։ Դուք կրակում եք Բաբայանի համակիրների ուղղությամբ ասում եք Բաբայան է մեղավոր, ձեր «սմբակավոր» ենթակաները հարվածում են հանրային ծառայողին ասոմ եք Բաբայանն է մեղավոր։ Ոչ դուք ստում եք, որովհետև դուք ապրել եք անպատժելիության մեջ ու երբևէ ոչ ոք չի բացահայտել ձեր անօրինականությունները, իսկ հիմա ահաբեկված եք, որովհետև կան մարդիկ, որ բացահայտում են ձեր սուտը, կեղծիքը ու հանցանքները ու դեռ բացահայտելու են։

Այո, մենք մեղավոր ենք, ու այնքանով ենք մեղավոր, որ թողել ենք, որ դուք հասնեք ու անցնեք կարմիր գիծը, մենք մեղավոր ենք որ մեր ազատագրած երկրից այսօր դուք սպառնում եք մեզ վռնդել՝ մոռանալով, որ այդ փափուկ ու անվտանգ աթոռները մենք ենք ապահովել ձեզ համար։ Բայց մի օր այս ձեր խրախճանքը մղձավանջ կդառնա, երբ կտեսնեք ձեր ժողովրդի ցասումը։ Ու յոթը պոռտով էլ փախնեք, մեկ է հիշվելու եք որպես հանցագործներ, կեղեքիչներ, թալանչիներ։

Մեզ հետ այդպես խոսել թույլ չենք տա ու ամբողջովին պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա, իհարկե օրենքի ամբողջ խստությամբ։

Երբ մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում բացահայտել  այդ բանդաները, մենք խորությամբ գիտակցում ենք, թե ինչ է կատարվելու հետագայում։ Եթե Սևան-Մարտունի ճանապարհի հանցագործության մասնակիցները, բոլորը հատ առ հատ բերման ենթարկվեին, այսօր Արցախի ողջ տարածքում հասարակ ստորագրահավաքը չէր բռնաբարվի։ Երբ մենք ասում էինք շրջանակը լայն է, ընդգրկում է նաև գյուղապետեր մի քանի, գիտեինք ինչ մտավախություն ունեինք։

Եվ այսօր այդ անպատժելի գյուղապետերից  մեկը՝ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի գյուղապետ Սայիլյան Համլետը ահ ու սարսափ չէր տարածի իր գյուղում և ստիպեր ստորագրահավաքին մասնակցած և ստորագրած գյուղացիրերին ստիպեր որ գնան հրաժարվեն իրենց ստորագրություններից։ Համլետ Սայիլյանը կրակահերթի դեպքով կալանավորված Ռոլանդ Այդինյանի կնոջ քրոջ ամուսինն է և եղել է այն հիսուն հոգանոց բանդայի մեջ, որը հետապնդել է Սամվել Բաբայանի համակիրներին։

Երկրորդ նամակով ենք դիմում ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, Քաշաթաղը ճգնաժամ է ապրում, Քաշաթաղում մարդկային ճակատագրեր են խորտակվում։

Հերիք է անուշադրության մատնեք այս հանգամանքը»։

Սամվել Բաբայանի գրասենյակ

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ