16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Չստացվի այնպես, որ «25-րդ կադրում» տանուլ տաք մեր հայենիքը

Без названия (8)

ՏԱՆՈՒԼ ՉՏԱՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Իշխանական շոուն շարունակվում է․ նորերը անում են այն ամենը, ինչը սխալ է, այն ամենը ինչը քննադատել են, այն՝ ինչը չի կարելի անել պետության հետ։

Այս կառավարությունը չի կարողանում լուծել երկրի առջև ծառացած ահռելի մեծ ու վտանգավոր խնդիրները, այդ պատճառով գրեթե ամեն օր հանրությանն են հրամցնում բարձրագոչ հայտարարություններ՝ համեմելով դրանք անընդունելի բառապաշարով ու ատելության կոչերով։ Հասարակության մտածող հատվածի համար նպատակը պարզ է՝ մարդկանց ենթագիտակցության մեջ տեղավորել այն, ինչը ձեռնտու է այս իշխանությանը։ Նույնիսկ փաստարկված քննադատությունները չեն սթափեցնում նրանց, նրանք ատում են քննադատությունը։ Սակայն հայ հասարակության կողմից նրանց տրվող հարցերը շատ են, մասնավորապես․

-Ինչու՞ են մեզ քարոզում մարիխուանա, ԼԳԲՏ

-Ինչու՞ են փչացնում հայ-ռուսական հարաբերությունները

-Ինչու՞ ենք թշնամիներ ձեռք բերում և ոչ բարեկամներ

-Ո՞վ է հաշվարկել իր շահը Արցախն ու Հայաստանը պառակտելու միջոցով

-Ո՞վ է հրամայում կործանել մեր հայրենիքը

Հայաստանի նման երկրում պետք է լինի այնպիսի կառավարություն, որը կարողանա իրականացնել ուժի և շահի հավասարակշռում, ներդաշնակություն ստեղծի երկրի ներսում։

Մեր միջի սևազգեստ մարդիկ պարզապես միշտ սև հագնող մեր հայրենակիցներն են, իսկ թշնամին՝ սահմանից այն կողմ է, մեր ներսում դավադիրներ ու թշնամիներ չկան։

Հորդորե՛նք միլիոներորդ անգամ այսօրվա իշխանությանը խոհեմ լինել ու զգոն, վերջ տալ տտիպ շոուներին, աշխատել ի բարօրություն երկրի, չստացվի այնպես, որ «25-րդ կադրում» տանուլ տաք մեր հայենիքը․․․»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ