18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲԴԽ նախագահի, նրա պաշտոնակատարի հրաժարականներից հետո «Իմ քայլը» իր թեկնածուին է առաջադրում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ