25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ. ԲՀԿ-ն դեմ է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, խորհրդարանում այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 

Նա նշեց, որ նախագծում բավականին դրական կետեր կան, բայց եկամտային հարկի համահարթեցմանն իրենք դեմ են:

«Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու: Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ», – ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ իր վրա ինչպե՞ս կանդրադառնա եկամտային հարկի համահարթեցումը՝ Ծառուկյանն ասաց.

«Իմ վրա ինչ ուզում է լինի՝ ոչ մի ձև չի անդրադառնալու: Այսօր ցանկացած օրենք, որ կիրառում են մենք պատրաստ ենք օրինակ ծառայել»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ