24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զոհերի հարազատները ևս 10 տարի կօգտագործվեն քարոզչական նպատակով․ Հրապարակ

Վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է, Մարտի 1-ի զոհերի հարազատներին մի օր ԱԺ էր տանում, մի ուրիշ օր՝ նախագահական, մեկ այլ անգամ էլ՝ դատախազություն՝ պահանջելով բացահայտել, թե ում պատճառով են եղել զոհերը: Զոհերի հարազատներն ամբողջ 10 տարի օգտագործվել են քարոզչական նպատակով։ Երեկվա ընդդիմությունն այսօր իշխանություն է, բայց չբացահայտված են մնում տասը զոհերի սպանությունները։ 

Հիմա հերթը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատներինն է։ Չնայած ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հավաստիացրեց, թե հանձնաժողովը քաղաքական նպատակներով չի օգտագործվի, սակայն նույն Քոչարյանի մեկ այլ հայտարարություն, թե չի բացառվում, որ հանձնաժողով հրավիրվեն ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները, որովհետեւ նրանք, Քոչարյանի բնորոշմամբ, տեղեկություն կրողներ են, ի չիք են դարձնում այդ հավաստիացումները:

«Զոհերի հարազատներն ու նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակում»,- մասնավորապես ասել է Քոչարյանը։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին էլ այս մարդկանց են փորձելու օգտագործել քարոզչական նպատակով, եւ այսպես՝ եւս տասը տարի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ