25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ Քայլում» վախեցած ու անհանգիստ են. Իրատես

«Իմ քայլում» բավականին անհանգիստ վիճակ է, մանավանդ վարչապետ Փաշինյանի` դատարանների դռները փակելուց, սահմանադրական կարգը խախտելուց հետո։ Ի դեպ, նույն օրը ԱԺ միջանցքում միմյանց հանդիպած դատարանների դռները «փակած» երկու քայլարածներ՝ բավականին պատկառելի հանձնաժողովից, միմյանց հարցրել են. «Ի՞նչ կա, ոնց ես, դու էլ փակի՞ր»։ «Դե ոնց պտի լինեմ էսքանից հետո, հա՜ գնացի, սա անելու բան չէր։ Չգիտեմ՝ ոնց ենք տակից դուրս գալու»: «Հա, բայց պետք է ժպտանք, ցույց տանք, որ ամեն ինչ օքեյ է»:

«Իմ քայլում» առանձին խոսակցության թեմա է նաև այն, որ սորոսականները չեն մասնակցել այդ ակցիային, քանզի «համապատասխան» գրասենյակից հրահանգ են ստացել չմասնակցել ոչ մի դեպքում, որովհետև «հետևանքները» հաշված են եղել բոլոր առումներով. նրանց գիտությամբ են միջազգային կառույցները վրա քշել առանց այն էլ Ռուսաստանին «սեր» խոստացող Փաշինյանի վրա: Ի դեպ, իմքայլականները կենդանական վախ ունեն Քոչարյանի վերադարձից. «Հետ եկավ` սաղիս փուռը կտա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ