24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քավության նոխազները» հրաժեշտ կտան պաշտոններին. Հրապարակ

Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։

Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաև ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում, ապա ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը և այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»:

Քննադատների տեսակետներին ի պատասխան՝ նա նշել է․ «Ես այդպես միարժեք չեմ կարող գնահատել, ասել՝ դանդաղ է, կտրուկ է, արագ է և այլն, որովհետև, նախ՝ չափորոշիչներ սահմանված չեն, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդն էլ՝ սպասումների իմաստով․ ես երազել կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Կարողանում եմ։ Իմ պատկերացրածն ու երազածն այն չէ, ինչ մենք ունենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք՝ մեր երազանքն իրականություն դարձնելու համար»։ Ջանջուղազյանը, հղում անելով Փաշինյանի խոսքերին, իր մտքերն էլ շարադրել է նույն տրամաբանությամբ․ «Ինչքան էլ որ մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից ու հիմա, պետք է հաշվի նստենք իրականության հետ․ կառավարության որոշումները չեն կարող չլինել հավասարակշռված»»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ