23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը Գյումրիում թաքուն սատարում է ՀՅԴ-ին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ին հայտնի են դարձել ՀԱԿ-ին մոտ կանգնած  աղբյուրներից, կոնգրեսի վերնախավը վերջերս մի հետաքրքիր որոշում է կայացրել ՏԻՄ ընտրությունների հետ կապված։

Օրերս ՀԱԿ-ի ղեկավարությունը քննարկել է ՀՅԴ-ից ստացված առաջարկը՝ Գյումրիում սատարել ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին։

Տեր-Պետրոսյանը հետաքրքրություն է ցուցաբերել “հին բարեկամ” Դաշնակցության առաջարկին եւ հրահանգել է քննարկել հարցը կոնգրեսում՝ հասկացնելով, որ ինքը կողմ է դաշնակցական թեկնածուին սատարելուն։

Կոնգրեսում տեղի ունեցած քննարկման ընթացքում հատուկ շեշտվել է, որ Տեր-Պետրոսյանը դրական է վերաբերվում ՀՅԴ-ի հետ այդ ֆորմատով համագործակցությանը, ինչն էլ էական ազդեցություն է ունեցել վերջնական որոշման կայացման վրա։ Արդյունքում՝ ՀԱԿ ղեկավարությունը որոշել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել ՀՅԴ թեկնածուին, սակայն որոշ վերապահումներով։ Այսինքն՝ ՀԱԿ-ը որոշել է սատարել Հ.Սիմոնյանին, սակայն պաշտոնապես հայտարարվելու է, որ ՀԱԿ-ը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ունի չեզոք դիրքորոշում եւ ոչ մեկի թեկնածությունը չի պաշտպանում։

Փոխարենը Գյումրիի ընտրական հանձնաժողովի կոնգրեսական անդամներին եւ ՀԱԿ տարածքային կառույցին կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ անձամբ Լ.Տեր-Պետրոսյանի անունից հրահանգվել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել եւ համապատասխան աշխատանքներ իրականացնել Հ.Սիմոնյանի օգտին։

Այս որոշման մասին ՀՅԴ ղեկավարությանը տեղեկացնելու ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչները հատուկ նշել են, որ դրական լուծում ստանալու հարցում մեծ է եղել անձամբ Լ.Տեր-Պետրոսյանի դրական դիրքորոշումը։

Տարիներ առաջ դժվար, նույնիսկ անհնարին էր պատկերացնել, որ ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը (նույն ինքը՝ ՀՀՇ-ն) կարող են համագործակցության եզրեր գտնել, այն էլ միասնական թեկնածուի տեսքով։ Բայց դե, “երբեք մի ասա՝ երբեք”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ