25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն

Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ  խիստ պատասխան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

«ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին», – ասաց նա։

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

«Թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», – ասաց նա։

Անդրադառնալով իր նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի աշխատանքից ազատմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը շարունակում է պնդել՝ Հարությունյանը ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է։

«Նա պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է եղել։ Ներկայացվել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում, որը բավարարվել է», – ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա նշեց, որ Հարությունյանի փոխարեն կնշանակվի նոր տեղակալ։

«Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում չի թույլատրում», – ասաց Վանեցյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ