24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի

Հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի:

Ֆինանսների նախարարի կարծիքով՝ Կառավարության պարտքի բաժինը դեռեւս նախկին մակարդակում է: Այսպես՝ 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, մնացյալ 5 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքին:

Ջանջուղազյանը հայտնեց, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է, եւ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51,4 տոկոսը: Ընդ որում՝ նրա իսկ խոսքով, ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 55,8 տոկոսը:

«Այս ամենից ելնելով՝ Հայաստանը համարվում է պարտքային փոքր բեռով երկիր»,- հավաստիացրեց ֆինանսների նախարարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ