20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նովոյի որդին դեռ կալանքի տակ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդու դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռեւս շարունակվում է: Արտակ Գեւորգյանն առայժմ կալանավորված է:

Թերթը հիշեցնում է, որ պատգամավորի որդին հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող “ԳԱԶ 24”-ը եւ փախել:

Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արտակ Գեւորգյանը ձերբակալվել էր, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել էր ատրճանակ: Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցի ապօրինաբար տիրանալը, փախցնելը), ինչպես նաեւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ