25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սոցցանցերում ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի. ՄԻՊ

Սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում:

«Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը կիսվում է խմբերի, որոնք միմյանց պիտակավորում են՝ «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ»:

Երբ սոցցանցերում մի մարդու կամ խմբի դեմ կազմակերպված քարոզարշավ է սկսվում, օգտագործվում են անձնական կյանքից տվյալներ, ինչը խախտում է: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, այդ թվում, օրենսդրության միջոցով: Ատելության դրսևորումն այսօր աճում է»,- ասել է Թաթոյանը` վստահություն հայտնելով, որ իրավիճակի վրա կարող են ազդել Հայաստանի գործող իշխանությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ