24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ասում եմ…

• Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:
• Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ:

• Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:

• Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:

• Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:

Բայց ասողին լսող էր պետք:
Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:

Հ.Գ. Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասին»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ