24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է

Արագածոտնի մարզում, հունիսի 2-ին, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի եւ նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջեւ, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը հայտնում է, որ Ա. Եղոյանը Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ