23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ նիստը սկսվելուն պես ընդմիջվեց

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 3-ին, հենց նիստի մեկնարկին, նախքան պատգամավորները կանցնեին քննարկված հարցերի քվեարկությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ խնդրեց, երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց կառավարության կողմից ներկայացված քերակատարողական հըիմնարկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ խնդրում է 20 րոպե ընդմիջում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում այսօր «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում (Գնաճի հաղորդում)»-ն է։

Այնուհետև ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր են քննարկվելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ