25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխության պատճառով Գերմանիայից մասսայաբար հայերին արտաքսում են. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատա­րում էին Նիկոլ Փաշինյանի իշխա­նությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են: Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նա­խատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու եւ       ար­տաքսելու համար: 

Ընդ որում՝ նույ­նիսկ այնպիսի ընտանիքներ են տու­ժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպա­տակով կամ ան­բուժելի հիվանդություններով:

Ավելին՝ պարզ­վում է՝ իրավիճա­կը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այ­լև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար: Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրու­թյունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապա­տասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ: Տե­ղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձրանա նաև Բելգիայում: Հատկան­շական է, որ մուսուլմանների նկատ­մամբ վերջիններս ավելի բարեհաճ են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ