18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա լրիվ սովետ է, սրա մերը…». Պատգամավորը մեջբերեց Լապշինին ու քննադատեց ոստիկանությանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում խնդիրների մի մեծ փունջ է առանձնացրել: Օրեր առաջ նա խորհրդարանում բարձրացրել էր անձնագրային բաժանմունքներում պատճենահանումների հարցը, երբ քաղաքացիներից պահանջում են պահանջվող փաստաթղթերը պատճենահանած բերել: Այսօր էլ պատգամավորը կարդաց բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը.

«Ես Հայաստանում եմ 15 օր և հասկանալի չէ՝ պետք է գրանցվեմ, թե՞ ոչ: Այս մասին քիչ տեղեկություն կա, պաշտոնական կայքերում չկա տեղեկություն: Որոշեցի այցելել մոտակա՝ Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունք: Ինչ ասեմ է բառդակ, մարդկային ամբոխ՝ կանայք, երեխաներ, ծերեր, նստարաններ չկան, նստելու տեղ չկա: Այստեղ, միևնույն սրահում, և անձնագրեր են փոխում, և օտարերկրացիներին գրանցում, և տեղեկանքներ են տրամադրում: Բոլորն իրար գլխի, հերթագրման կտրոններ չկան, ոչ մի տեղեկատվություն չկա, սպասում են ժամերով, որ մի հարցի պատասխան ստանան: Զուգարան չկա, ստիպված ես լինում կարիքները հոգալ դիմացի թփերում: Հոտից դատելով՝ ես միակը չէի: Պատճենահանման համար մարդկանց ուղարկում են կողքի տարածք, որտեղ ծառայությունը վճարովի է, սովորականից թանկ: Այդպիսի բիզնես է: Պարզագույն հարցի լուծման վրա գնում է 3-4 օր: Հենց հիմա հերթում կանգնած եմ 1.5 ժամ, դրա հերն եմ անիծել, պատասխանեք ախր, ինձ գրանցում պե՞տք է, թե՞ ոչ: Կամ էլ կանոնները ցույց տվեք, չէ, ասում են, գնա հերթ կանգնիր…Սա լրիվ սովետ է, սրա մերը…» :

Պատգամավորը հարցը բարձրացրեց Ազգային ժողովում ու ոստիկանությանը կոչ արեց լուծել խնդիրները:

«Մենք այլևս ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, մատերիալ չէ: Բոլորը այս երկրում իրավունք ունեն ակնկալել, որ այս իրավիճակը արմատապես փոխվի: Ի՞նչն է խանգարում մեր ոստիկանությանը ունենալ նստարաններ, դնել հերթագրման սարքեր, որոնք կան յուրաքանչյուր բանկում, փակցնել հայտարարություններ: Եթե պետությունը չի մատուցում նույն որակի ծառայություն, ինչպես մասնավորը, նշանակում է՝ խնդիրը վատ մենեջմենթն է, իսկ վատ մենեջերներին բոլորս գիտենք՝ ինչ են անում և այսպես շարունակվելու դեպքում կանենք, թող ոչ ոք չկասկածի», –  հայտարարեց Առաքելյանը:

Նշենք, որ անձնագրային ծառայությունը գործում է ոստիկանության համակարգում, հետևաբար պատգամավորի ակնարկած «վատ մենեջերը» ոստիկանապետ Վալերի Օսիպյանն է:

«Ոչ մի պաշտոնյա, ինչքան էլ բարձրաստիճան լինի, իրավունք չունի մսխելու հեղափոխությունը», – հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ