20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աբսուրդ. ասել են Վարչապետը իր ախրանայով պետք է բացի հուշարձանը

5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է․

«Սարդարապատում Արցախի հեծելազորի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը և աշխարհի քարտեզի վրա գրվեց Հայաստանի Հանրապետություն անունը:

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ և ավելացրել. «Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»։

Հ.գ. Պաշտոնապես չի մասնակցում, այսինքն՝ պաշտոնական հրավեր չի եղել: Հասկացա՞ք:

Հ.գ.2. Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել նաև ՀՅԴ ներկայացուցիչներին: Ասել են Վարչապետը իր ախրանայով պետք է բացի հուշարձանը և արտախորհրդարանական ուժերին հրավեր չեն ուղարկել: Սա էլ հասկանանք և շարժվենք առաջ: Հուշարձանի հովանավորը ՝ պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է, մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին:

Հ.գ. 3. Արդար է ժողովուրդ ջան: Ամեն ինչ արդար է, սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է: Իսկական»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ