19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընթանում են ԱԺ նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են

Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41:

Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ հարցերը.

2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,

«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրություն 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրություն:

Նշենք, որ այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են այսօր: Քանի որ օրակարգը շատ հագեցած է, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում օրակարգը չի սպառվի եւ ԱԺ նիստերը կշարունակվեն նաեւ հաջորդ շաբաթ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ