19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարեկամնե’ր, ահավոր օրեր են, ոմանց համար փառքի, ոմանց համար խայտառակության /տեսանյութ/

Բարեկամնե’ր, ահավոր օրեր են, ոմանց համար փառքի, ոմանց համար խայտառակության: Ինձ մի տեսանյութ էին ուղարկել, ուր օտար երկրներից հավաքված ”գիտակները” մեր վարչապետի գլխավորությամբ բոլոր կրոնների միաբանությունն էին տեսնում, քարոզում: 

Թվում է թե վատ բան չկա, քանի որ ամենքն էլ Աստծուն են կանչում: Սակայն երբ հավասար ենք դիտում Քրիստոսին, որ Աստծո Որդին է և Բանն Աստծո, մարդկության Փրկիչը, որով Տիեզերքն առաջացավ ու արարվեց և կենդանի Աստվածն է մեր մեջ, որ մեռավ և Հարություն առավ և որպես մարդկության ամենահաղթ` նստեց Իրեն առաքած Հոր աջում, ապա ուրացման մոլորություն ենք քարոզում, երբ Աստծու Բուն Էությունը, որ Քրիստոսն է ու Նրա կենդանցնող Խոսքը, հավսարահարգ ենք դիտել տալիս մյուս կրոններին, որ մահկանացու մարդիկ հիմնեցին, և նրանց առաջնորդներից որևէ մեկը անկարող եղավ մարմնով հարություն առնել:

Եվ երբ մյուս կրոնները հարկ է, որ Քրիստոսին հետևելով կարողանան առողջանալ, մենք ինչու խառնակվենք մեր ունեցածից ստորակա բաների հետ: Հարկ է մեզ ամենքիս` հեռու մնանք Բաբելոնյան Խառնակչության այս անօրենությունից էլ և մերժենք մեր արքայականը մոլորումների մեջ դեռ գտնվողների հետ նույնհարգ ու իբր հավասար դիտել, մեր ոսկիների չխառնենք օտարի ժանգոտ գրոշներին ու այդ գրոշներին արհեստականորեն ոսկու պատիվ տալու գայթակղությունից հեռո’ւ պահենք մեզ:

Եկեք հիշենք, որ Պողոս առաքյալը, նախկինում հրեական կրոնի առաջամարտիկներից էր, նրանց լավագույներից և հալածում էր քրիստոնյաներին, սակայն կենդանի Բանն Աստծո Քրիստոս ակնհայտ հայտնվեց նրան և Պողոսը դարձի գալով, սկսեց և’ հրեաներին, և’ հեթանոսներին Քրիստոսի գերազանցությունը քարոզել: Այսինքն, Քրիստոս, Աստծո գերազանցը բոլոր կրոնների համար է Առողջարան և ոչ երբևէ հավասրահարգ նրանց:

 Մաքսիմ Ոսկանյան 
հրապարակախոս
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ