16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսիպյան, Օսիպյան

«Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել վարչապետի գործողություններին մեկնաբանություն տալ»:  Այսպես է արձագանքել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրոի դիտարկմանը, թե դատարանների արգելափակումը, որ իրականացվեց վարչապետ Փաշինյանի հեղինակությամբ, համարվում է կառավարության կողմից ճնշում դատական իշխանության նկատմամբ: Վեթինգի առնչությամբ Օսիպյանն ասաց, թե դեմ չէ, որ ոստիկանության համակարգը ևս ենթարկվի վեթինգի։ Խնդիր չկա, թող իրականացնեն. «Մենք միշտ պատրաստ ենք»:

Լրագրողները ոստիկանապետին հիշեցրին իր այն հայտարարությունը, թե վարչապետի կոչին հաջորդած դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր՝ նկատելով, որ այն լայնորեն քննադատվեց։ Ի պատասխան՝ Օսիպյանն արձագանքեց.

«Ո՞ւմ կողմից քննադատվեց։ Դա շտապ հավաք էր, որտե՞ղ էր գրված, որ շտապ հավաք չէր։ Ստեղծված իրադարձության շուրջ շտապ հավաք էր։ Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ