23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես կարծում եմ՝ դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել և պատասխանել. Մխիթար Հայրապետյան

«Գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք որևէ կերպ այլևս ընկալելի չեն հասարակությունում և անմիջապես հրաժարականի դիմում են ներկայացնում։ Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է մաս դառնա այդ քաղաքակիրթ աշխարհին նաև այս իմաստով»,- այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից գրագողության թեմայի շուրջ դատավոր Ալեքսանդր Ազարյանին անդրադարձն է իրեն հուշել այդ արատի դեմ պայքարի հարցն արտահերթ օրակարգ բերել։

Ըստ նրա՝ թեև հարցը քննարկելու են ընդհանուր կոնտեքստում, սակայն չի կարող շրջանցել դատավոր Ա. Ազարյանի թեման։

Նա հիշեցրեց Ազարյանի հայտարարությունը, որ հրաժարական կներկայացնի այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական տա։

Դրանից հետո, Մ.Հայրապետյանի խոսքով, համացանցում շատ խոսվեց դատավորների էթիկայի մասին, ապա Ազարյանը հարցարույցների մեկում նշեց, թե իր հարցը պետք է ԱԺ-ում քննեն «երեկվա երեխաները»։

Մ. Հայրապետյանը ենթադրեց, որ դատավորն ի նկատի է ունեցել իրենց հանձնաժողովը.

«Ես կարծում եմ, որ հարգարժան դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել և պատասխանել, եթե հետևում է իմ քաղաքական գործունեությանը, բայց ամեն դեպքում ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց և ընդամենը հույս ունեմ, որ հաջորդ հայտարարություններում թե՛ պարոն Ազարյանը, թե՛ մյուս դատավորները կհիշեն դատավորի էթիկայի մասին, կհիշեն, որ նմանօրինակ հայտարարությունները լեգիտիմ ընտրված ինստիտուտի՝ խորհրդարանի նկատմամբ է անարգանք, ոչ թե առանձին պատգամավորների»։

Մ.Հայրապետյանը նշեց, որ ինքը չի պատասխանում Ազարյանին, քանի որ հարգում է դատական համակարգը, իսկ առանձին դատարանները կարող են վնասել դատական համակարգի ու դատավորների համբավին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ