19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քֆուր գրող կանայք և հոգեվաճառ տղամարդիկ փորձում են տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին. Արմեն Աշոտյան

Իշխանափոխությունից հետո Հայաստանում կայծակնային արագությամբ վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։ Ֆեյսբուքում այսպիսի մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա գրառումը՝ ստորեւ․ 

«Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։

Անցյալ տարվա իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։ Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ… Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։ Հանրայինի եթերից կարելի է անարգել Արցախի Հանրապետությունը, Արցախյան շարժման օրորոց Ազատության հրապարակից սպառնալ Արցախի ղեկավարներին, ֆեյսբուքում ֆեյքային ոչնչությունների գարշահոտ երախը ատամ է գցում ու պատառոտում ամենքին եւ ամեն ինչ։

Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։

Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր, որոնք այլեւս հոսում են երկրով մեկ՝ առաջացնելով էրոզիա, կոռոզիա, լիզիս։

Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը։ Այդյոք դա դեռ հնարավո՞ր է։ Խոստովանեմ, որ այս խնդիրներն ու հարցերը ինձ առաջնահերթ են անհանգստացնում…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ