26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը ոստիկանությանը քաղաքականացրեց. Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ:

«Դատարանները շրջափակելու կոչը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, հիմա հարց է առաջանում, եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեր, կլինե՞ր վարչապետի այս կոչը, թե՝ ոչ»,- լրագրողների հետ հանդիպմանը  ասաց քաղաքագետը:

Արեմն Բադալյանն ընդգծեց՝ սուպերվարչապետական համակարգը Հայաստանում վերացված չէ.«Մենք տեսանք, երբ նա կոչ արեց ժողովրդին և միաժամանակ ոստիկանությանը կոչ արեց չխանգարել, դա ցույց տվեց, որ Հայստանում այնուամենայինվ սուպերվարչապետական ինստիտուտը դեռ գոյություն ունի:

Վերջինս հիշեցրեց՝ Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ նշում էին, որ չի կարելի ոստիկանությանը թույլ տալ դառնալ ներքին գործերի նախարարություն, որպեսզի այն չքաղաքականացվի.«Բայց տեսանք, որ վարչապետը կոչ արեց ոստիկանությանը և ներքաշեց նրան քաղաքական գործընթացների մեջ: Այսինքն կոչ արեց աջակցել հավաքվածներին և դրանով քաղաքականացրեց ոստիկանությանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ